Սյունիք
10 119

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել «Opel»-ից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանն ու Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Գ. Հովսեփյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: 

 Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանն ու ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը:

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Սիսիանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր ` shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր