Սյունիք / Կապան / Գորիս / Տաթև
1 874

Ինչ իրավիճակ է Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:
Ժամը 13:25-ի դրությամբ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայք) ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է. փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից:

Ժամը 14:15-ի դրությամբ Տաթև-Լծեն ավտոճանապարհից փրկարարները մասամբ քարերը հեռացրել են. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի է:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր