Սյունիք / Կապան
11 122

Արտակարգ! խոշոր հրդեհ է բռնկվել Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․). կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


ցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․). կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Կապանի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  

 Տեղում Դ․ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Հրդեհի մասին տեղեկանալով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:

Տեղում աշխատում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սյունիքի ներկայացուցիչները:  

Ֆոտոլրագրող հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։




Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր