Սյունիք
246

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. ծրագրից Սյունիքում 54 ընտանիք է օգտվում


Եթե ունեք գրանցված ամուսնություն, ՀՀ քաղաքացիություն ու ցանկություն՝ կառուցելու Ձեր տունը սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում, պետությունը կմարի հիփոթեքային վարկն ամբողջությամբ, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը։ Այս պահի դրությամբ ծրագրից արդեն իսկ 412 ընտանիք է օգտվում․ տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ՝ Զառա Մանուչարյանը՝ ծրագրից մանրամասներ ներյացնելով։

Նշվում է, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են։

«Մասնավորապես՝

. 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։

. Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով։

. Սահմանվում են բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն, և ամուսնիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։

Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն՝

սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,

շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,

նախագիծ/նախահաշիվ։

2024 թվականի փետրվարի 13-ի դրությամբ՝ գործընկեր բանկերից (Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, Ակբա Բանկ) ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ, որից 229-ն արդեն վարկավորվել են։

Հաստատված հայտերի բաշխվածությունն ըստ մարզերի՝

Տավուշ - 239

Սյունիք – 54

Արարատ - 50

Վայոց Ձոր – 47

Գեղարքունիք – 22»։


Նյութի աղբյուր՝ Aysor.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր