Սյունիք / Կապան
165

ԵԿՄ–ն ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու, թողնենք մեր քաղաքական խաղերն ու համախմբվենք պետության շուրջը․ Ս․ Միքայելյան


Երկրապահ կամավորականների միությունն այս օրերին հանրապետության բոլոր տարածքային կառույցներում հանդիպում-ժողովներ է կազմակերպում։ Նպատակը տարին ամփոփելն ու փոփոխությունները ներկայացնելն է, տեղեկացնում է Aravot.am–ը։

«Երկրապահը ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու։ Երկրապահը կանգնելու է պետության ու հատկապես բանակի կողքին»,- ասել է Սասուն Միքայելյանը։


Փոփոխություններ են կատարվել վարչության կազմի մեջ, մաքրվում են ցուցակները, փոխվում են անդամատոմսերը։ «Ոչ թե նպատակը Մանվել Գրիգորյանի ստեղծած անդամատոմսերի ձեւը փոխելն է ու իմ կողմից ստեղծածը դնելը, այլ միության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ու չեն ունեցել Երկրապահի հետ։ Զտում ենք մեր կառույցը»,- նշեց ԵԿՄ նախագահը։

Երկրապահ կամավորականների միությունը 76 կառույց ունի ողջ հանրապետությունում

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր