Սյունիք / Կապան
97

Բաքուն հայտարարում է, որ «պատասխան գործողություն» է իրականացրել Սյունիքի ուղղությամբ


Բաքուն հաղորդում է, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշում է, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր