Սյունիք
174

Սյունիքում խցանումից փրկարարները 1 օրում դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց


Փետրվարի 4-ին` ժամը 14։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատար ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է. եղել են այլ արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարները խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց (144 մարդատար, 43 բեռնատար ավտոմեքենա) և 312 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր