k] Սյունիք / Կապան / Սիսիան / Տեղ
474

214 միլիոն դրամ՝ Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների համար․ կառավարության հատկացումները Սյունիքին


2024թ․ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզի հրատապ խնդիրների լուծման շրջանակներում իրականացվելիք ծրագրերից են՝

  • Սիսիան համայնքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում։ Ծրագրի արժեքը՝ 444 մլն 970 հազար դրամ․ 10 տանիքներում ամբողջությամբ կփոխվեն կավարամածը և տախտակամածը, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների որոշ մասը, 5 տանիքներում ամբողջությամբ փոխվելու է փայտանյութը։ Բոլոր տանիքներում կիրականացվի թիթեղյա ծածկի փոփոխություն՝ ԿՊ 21 տիպի թիթեղով, կկատարվեն ջերմամեկուսացման աշխատանքներ՝ 2 շերտ 50 մմ հաստությամբ ջերմամեուսիչ հանքային բամբակե սալերով և գոլորշաթող ջրամեկուսիչ թաղանքով։

  • Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը՝ 214 մլն 194 հազար դրամ։ Կկառուցվեն ենթահունային ջրընդունիչ և 1878 մ երկարությամբ ջրագիծ, կվերանորոգվի 200 խմ տարողությամբ ՕԿՋ-ն, բնակելի տների՝ մոտ 1700 մետր ներքին բաշխման ցանցը, քլորակայանը։

  • Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցում։ Կտեղադրվի 216 սյուն՝ 30մ միջսյունային հեռավորությամբ․ էլեկտրագծի երկարութունը՝ 6480 մետր։ 

Նյութի աղբյուր՝ radar.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր