Սյունիք / Կապան
1 799

Սյունիքի մարզպետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պաշտոնյաներին


Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալ  Հայկ Հարությունյանին, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանին եւ մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանին։ 


Ռ․Ղուկասյանը հակիրճ ներկայացրել է նրանց աշխատանքային ուղին, շնորհավորել նշանակումների կապակցությամբ  ու աշխատանքային հաջողություններ մաղթել՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոնյաների աշխատանքը կոլեկտիվի հետ կլինի արդյունավետ ու ի շահ Սյունիքի։ 


Ներկաներին դիմել են նաեւ նորանշանակ պաշտոնյաները, փոխանցել առաջիկա գործունեության իրենց տեսլականն ու միասնական, կառուցողական աշխատանքի պատրաստակամություն հայտնել։ 


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր