Վերջին լուրեր:
Այսօր տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելել է, որ մրցանակաբաշխությունն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի հունվարի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերությամբ և իր ֆեյսբուքյան էջով:













