Սյունիք / Հայաստան
308

ՀՀ կառավարությունը բավական շոշափելի եկամուտ է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից. Հարությունյան


ՀՀ կառավարությունը բավական շոշափելի եկամուտ է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը` չցանկանալով բարձրաձայնել գումարի չափը։

«Մոտ օրերս պետք է ֆինանսների նախարարությունից ստանանք այդ եզրակացությունը, դրա համար չեմ ցանկանա այս պահին թիվ բարձրաձայնել։ Բայց բավականին շոշափելի գումար է, և կարծում եմ` բոլորդ այդ թիվը լսելուց հետո բավականին լավ կզգաք, որովհետև կառավարությունն առաջին անգամ այս տարիների ընթացքում ուղիղ եկամուտ կստանա հանքարդյունաբերող կազմակերպությունից»,– ասաց Հարությունյանը։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր