Սյունիք
449

Արցախցի Կրոմվել պապը մի ամբողջ տնտեսություն է հիմնել Սյունիքում․ Տեսանյութ


Կրոմվել Ավանեսյանը Արցախի Գանձասարից է հասել Հայասատան: Հաստատվել է Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում։

Regionstv արցախցու մասին տեսանյութում պատմում է, որ Ավանեսյանը հույսը չի կորցրել, որ վերադառնալու է Արցախ: Բայց Հայաստանում էլ ապրել է պետք:

Նա թեև դեռ թոշակ չի ստացել, բայց հանում է դրամապանակն ու ցույց տալիս՝ փող ունի, գնել է ընտանի կենդանիներ: Հենց նեղության մեջ հայտնվի, մեկին կվաճառի ու կլուծի բոլոր հարցերը:

Որոշել է՝ ստանալու է փախստականի կարգավիճակ: Վախեր ունի՝ եթե դառնա ՀՀ քաղաքացի, հետո կկարողանա՞ մուտք գործել Արցախ ու ապացուցել, որ ինքն արմատներով գանձասարցի է:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր