Սյունիք / Սիսիան
1 279

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. ՌԴ խաղաղապահների Kamaz-ում, որը բարձված է եղել զենք-զինամթերքով, հրդեհ է բռնկվել.


Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում, գրում է Shamshyan.com-ը։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով: Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ՊԾ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի կարգադրությամբ՝ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, իսկ հրշեջները, դիմելով ռիսկի, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ, իսկ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից: Օպերատիվերեն ժամանել են նաև Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների օպերատիվ խումբը, ովքեր 1 հոգու, որը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող է, բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: 


Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետն ու Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր