Սյունիք / Սիսիան
1 382

Արտակարգ իրավիճակ՝ Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում. ՖՈՏՈՇԱՐՔ


Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, արտակարգ ռեժիմով են աշխատում Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի բեռնատարներ ու մոտ 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել, ու պարեկներին և փրկարարներին հաջողվում է ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում ապահովել վարորդների անվտանգ երթևեկությունը։

Ճանապարհը մասամբ մերկասառույց է ու ելնելով վարորդների անվտանգությունից՝ պարեկները առանձին-առանձին են թույլատրում, որպեսզի բեռնատարները տեղաշարժվեն, հակառակ դեպքում րոպեների ընթացքում նշված ճանապարհահատվածում վարորդների կողմից խցանում կստեղծվի և այն կհասնի մի քանի կիլոմետրի։

Մի քանի տրանսպորտային միջոցներ պարեկներն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ձնասահքի միջից։ Ցավալի է նաև այն, որ մի քանի ավտոմեքենաների անվադողերը ձմեռային չեն, մինչդեռ օրեր շարունակ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը վարորդների հորդորում էին, որպեսզի ավտոմեքենաները վարեն բացառապես ձմեռային անվադողերով։

Այս պահին աշխատանքերը պարեկային և փրկարար ծառայության ծառայողների կողմից շարունակվում են։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 Նյութի աղբյուր՝ Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր