Սյունիք / Կապան
185

Կապանում Թումո կենտրոն կկառուցվի


Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» նաախատեսում է նվիրաբերված գույքը կառուցել, որի արդյունքում կստեղծվի հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։

Այս ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամի կողմից 2 տարիների ընթացքում կիրականացվի 300 000 000 ՀՀ դրամի ներդրում։

Գույքի առկա շուկայական արժեքի գնահատման համաձայն՝ Կապանի Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կազմել է 52 600 000 ՀՀ դրամ։

 
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր