Սյունիք
800

Սյունիքում ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել է ևս 10 անձ․ ի՞նչ է կատարվել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երեւան են տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել են նաեւ մոտ 10 անձինք:


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել եւ Երեւան են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 12․ 23 թ համարում

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր