Սյունիք / Մեղրի
79

Մեղրի տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան վիրավորներ


Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1973 թ.) և «ՎԱԶ» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռ․ Ս․-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր