Սյունիք / Գորիս
3 345

Գորիսում ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում ապօրինի որս է հայտնաբերվել (տեսանյութ)


Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի պարեկները Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ համատեղ Գորիսում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան: 

Վարորդը և 35-ամյա ուղևորը իրավապահներին հայտնել են, որ Խնձորեսկի տարածքում նապաստակ են որսացել: Ուղևորը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է իր անվամբ հաշվառված, ժամկետանց թույլտվության կտրոնով «ՍԿՍ» տեսակի գործարանային համարներով որսորդական ակոսափող հրացան, «ԻԺ-54» մոդելի երկփող գործարանային համարի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի 20 փամփուշտ և ապօրինի որսած երկու նապաստակ:

 Տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: 


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր