Սյունիք
299

Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը. APA


Իրանի Իսլամական հանրապետւթյան նախագահ Էբրահիմ Ռայիսին ցանկանում է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով շաբաթ օրը կառավարության նիստի ժամանակ Ռայիսիի արած հայտարարությունը։

Նշվում է, որ վերջինս ընդգծել է Արաքսի սահմանային անցակետի շինարարության արագացման կարևորությունը։

Իրանի նախագահն ասել է, թե այս նախագծի մեկնարկը կբարձրացնի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի մակարդակը։

Անցած շաբաթ օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի ունեցավ Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ըստ կողմերի՝ «ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն»։

Նյութի աղբյուր՝ armtimes.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր