ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

ՍիսիանՍիսիանը (մինչև 1935-ը՝ Ղարաքիլիսա, 1935-40-ին’ Սիսավան քաղաք’ 1974-ից) գտնվում է Երևանից 206 կմ հարավ’ Ղարաբաղի բարձրավանդակի և Զանգեգուրի լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում’ Որոտանի ափերին’ 1600 մ բարձր, վրա: Սիսիանի շրջագծում են Աշոտավան, Իշխանասար և Ույծ գյուղերը:

 Տարածքը 8 քառ.կմ է, բնակչությունը՝ 14. 83 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):

 Տնտեսության ծավալում գերակշռողն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև սննդամթերքի և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները:  Քաղաքը գտնվում Երևան-Արցախ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ. 

 Գործում են 5 հանրակրթական, օժանդակ գիշերօթիկ, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, 2 քոլեջ, վարժարան, մանկապատենական ստեղծագործ, կենտրոն, ՀՊԱՀ-ի մասնաճյուղը, հայրենագիտական թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ,Սիսիանի պետական թատրոնը, Նիկողայոս Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը:

 Շրջակայքում են «Երիվարաց դաշտ» ամրոց-բնակատեղին, տարբեր դարաշրջանների հնագիտ. հուշարձաններ’ դամբարանադաշտեր, բնակատեղիներ: Քաղաքի տարածքում է է Սիսավանի եկեղեցին (VII դ.): 

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր