ԱՄԵՆ ԻՆՉ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Քաջարանը (քաղաք’ 1958-ից, ձևավորվել է Քաջարան և Ողջի ավանների միացումով) գտնվում է Երևանից 327 կմ հարավ՝ Զանգեգուրի և Մեղրու լեռնաշղթաների միջև’ Ողջի գետի ափին, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա:
Տարածքը 1,25 քառ.կմ2 է, բնակչությունը՝ 7, 0 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է: Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները:
Քաջարանը պղնձի և մոլիբդենի հզոր հումքային բազայի’ հազվագյուտ հանքավայրի շահագործման հիմքի վրա գործող ՀՀ գունավոր մետաղագործության կենտրոնն է:
Քաջարանում է ՀՀ խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը’ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (հիմնադրվել է 1951-ին): Այն այսօր մասնավորեցված է և թողարկում է պղնձի և մոլիբդենի խտանյութեր, որոնք պարունակում են մետաղաձուլ. մշակման ժամանակ կորզվող ոսկի, արծաթ, սելեն, թելուր, ռենիում, ծծումբ և այլ օգտակար բաղադրիչներ:
Գործում են 4 հանրակրթական, արվեստի, մարզական դպրոցներ, բժշկական կենտրոն և պոլիկլինիկա:
Տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի հանքախորշեր, ձուլարանների հետքեր, հանքանյութի թափոններ, պահպանվել է հեթանոսական մատուռ: Հուշարձաններից են Բաղաբերդը, Զևա, Բաղակու քար, Աղակու բերդերն ու ամրոցները, «Վերին հանդի» եկեղեցին: