ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

ԿապանԿապան (մինչև 1990-ը’ Ղափան, քաղաք’ 1938-ից) քաղաքը գտնվում է Երևանից 301 կմ արավ՝ Խոատուփ լեռան հյուսիսային ստորոտին’ մոտ 705 մ բարձրության վրա’ Ողջի գետի և նրա Վաչագան ու Կավարտ վտակների ափերին: 998֊ 1001-ին եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Անվանվել է V դ-ի Կապան (նշանակում է լ-անցք) բերդաքաղաքի անունով:

Տարածքը 35,7 քառ.կմ է, բնակչությունը՝ 42. 57 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):

Տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է, ընդհանուր ծավալում գերակշռողը հանքարդյունաբերությունն է, որից կարևորագույններն են գունավոր և ազնիվ մետաղների արդյունահանումը (տես Կապանի պղնձի հանքավայր):

ԿապանՊղնձահանքերը շահագործվել են դեռևս միջնադարում: Փոքր հանքավայրերն ու դրանց կից ավաններն ավերվել են XVIII դ-ում: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո պղնձի հանույթն ու ձուլումը որոշակիորեն աշխուժացել Են: XIX դ-ի 2-րդ կեսին պղնձարդյունաբերության մեջ մուտք է գործել ֆրանսիսական կապիտալը, և պղնձի հանույթն ու ձուլումը կատարել են մասնավոր ձեռնարկությունները:

Որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև մշակող արդյունաբերությունը (սննդամթերքի, կարի, ոչ հանքային շինանյութերի, ալյումինե և մետաղապլաստիկ իրերի, բնափայտի մշակման ու փայտե արտադրատեսակների, կահույքի և սարքավորանքի արտադրության) և էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Ավտոխճուղով կապված է Երևանի, Գորիսի, Քաջարանի և Ստեփանակերտի հետ: Կապանում առկա է երկաթուղային կայարան, որը 1991-թվակամնից չի գործում: 2018-ից վերաբացվել է Կապանի օդանավակայանը:

ԿապանԿապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է V դարի վերջերին։ «Կապան» անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

 X դարից սկսած մատենագիրների մոտ Կապանը հիշատակվում է որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։

Կապան 1103 թվականին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը երբեք միատարր չի եղել: Այղտեղ կար հրեաների հատուկ թաղ։

Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվեց, նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան: Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։ Ներկայիս Կապան քաղաքը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք՝ Ողջի գետի միջին հոսանքներում, 1991-93-ին քաղաքը բազմիցս հրետակոծվել է Ադրբեջանի կողմից և ենթարկվել զգալի ավերածությունների: 

Կապանում գործում են 18 հանրակրթական, երաժշտական, մարզական, գեղարվեստիի դպրոցներ, բժշկական և երաժշտական քոլեջներ, մարզահրապարակ, Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը, ՀՊՃՀ-ի մասնաճյուղը, հայրենագիտական թանգարանը ևն:

Քաղաքում կանգնեցվել են Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի (1914-1943) հուշարձանը, ազգային գործիչ Արամ Մանուկյանի (1879-1919) կիսանդրին, զորավար Դավիթ Բեկի (ծ. թ. անհտ-1728) ձիարձանը, Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան, 1886-1955) հուշահամալիրը: Նախկին «Կատար» բնակավայրի տարածքում կանգուն է «Կատարի վանք» եկեղեցին։ Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը (X-XVIII դդ)՝ իր օժանդակ շինություններով, Կկոց Քար ամրոցը (X դ), Հալիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։


Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր