ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

Գորիսը (հիմնադրվել է 1870-ին, քաղաք’ 1885-ից) գտնվում է Երևանից 236 կմ հարավ’ Վարարակն գետի ափին’ 1370 մ բարձրության վրա:

 Քաղաքի արևելքում’ Վարարակն գետի ձախափնյա ժայռագոգավորության մեջ էր Հին Գորիսը’ Կյորեսը’ հնագույն ժայռափոր կառույցներով, քարանձավային բնակարաններով և կից շինություններով, որոնց վրա իշխում էր ոչ մեծ ամրոցը: 1870-ական թթ-ից եղել է Զանգեզուրի գավառի կենտրոնը: 1920-21-ին Գորիսը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, 1930-95- ին’ համանուն շրջանի վարչ. կենտրոնը: Արևելյան մասում է քաղաքի խորհրդանիշ Լաստի խութ բլուրը:

Գորիս XIX դարում Գորիսն ուներ շախմատաձև հատակագծով ճարտարապետական յուրովի ոճ, կանոնավոր կառուցված երկհարկանի հասարակական կառույցներ, որտեղ տեղակայված էին բազմաթիվ առևտրային տաղավարներ։ Իսկ ավանդական կարպետագործները, մետաղագործները, գարեջրագործներն իրենց արհեստանոցներով զբաղեցնում էին քաղաքի հասարակական կենտրոնի կառույցների մնացող մասը

 Տարածքը 6 քառ.կմ է, բնակչությունը՝ 20, 39 հազար մարդ. (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):

 ԳորիսԶարգացած են էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, մանածագործ., կարի, բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների ու էլեկտրասարքավորումների արտադրությունները:

Միջնադարում Գորիսը Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ և մերձ- կասպյան տափաստանները ձգվող ճանապարհային հանգույց էր: Մետաքսի մեծ ճանապարհի երթուղիներից մեկն անցել է Գորիսի մերձակայքով: Ներկայումս Գորիսով են անցնում Երևան-Ստեփանակերտ, Երևան-Իրան ավտոմայրուղիները:

 Գործում են 7 նախադպրոց, հաստատություններ, 7 հանրակրթական, 2-ական երաժշտական և մարզական, 1 արվեստի դպրոցներ, Գորիսի պետական համալսարանը, ՀՊՃՀ-ի մասնաճյուղը, ոչ պետական «Սյունիք» համալսարանը:

 Առողջապահական հաստատություններ են հիվանդանոցը, 2 պոլիկլինիկաները, մարգային արյան փոխներարկման կայանը և «Ախտորոշում» բժշկական միավորումը:  

 Գորիսում են Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը (1970-ից), «Զանգեզուր» հայրենագիտ. թանգարանը, հեռոատաընկերություն ևն: Լույս են տեսնում «Զանգեզուր» և «Մշակ» թերթերը, «Հայրենիք» ամսագիրը: Այստեղ է Հայաստանյայց առաքել, եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը: Այն Հայաստանի ավանդական փառատոնների մայրաքաղաքն է:

1990-91-ին քաղաքը և շրջակա բնակավայրերը հրթիռակոծվել են Ադրբեջանի կողմից:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր