Վերջին լուրեր:
Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի, Անկարայում Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։
«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են: «Տարածաշրջանի երկրների միջեւ տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարեւոր հարցերից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առեւտրի ծաղկման եւ կայուն անվտանգության այս տարածաշրջանում», ասել է նա։