Հայաստան
388

Որակական փոփոխություններ ՊՆ ռազմական համալսարանում. ուսման ավարտից հետո ստանում են լեյտենանտի կոչում և բնակարան Երեւանում


Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած յուրաքանչյուր այց ավելի է ամրապնդում մեր այն դիտարկումը, որ համալսարանը կրել է որակական փոփոխություններ, և շատ շուտով հանրությունը կընկալի այն որպես հանրապետության լավագույն բուհերից մեկը։ 

Հանրակրթական և մասնագիտական գիտելիքների, հմտությունների, ֆիզիկական հատուկ պատրաստության մատուցման որակն արագ տեմպերով հասնում է միջազգային չափորոշիչներին։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական համալսարան ընդունված  զինծառայողները, կնքելով համապատասխան պայմանագիր, ուսումն ավարտելուց անմիջապես  հետո ստանում են լեյտենանտի կոչում և անհատույց  երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի էջից

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր