Հայաստան
410

Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյան


Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
▪️Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։ 
▪️Զուգահեռաբար, Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ և հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը պատասխանում` կարելի է գործնականորեն պատասխանել` ներկայացնելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ  վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։
▪️Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։  Նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ–ի` մասնավորապես, փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։ 
«Այս և նմանատիպ մի շարք գործողություններ և հայտարարություններ անկհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն»,-ասաց Փաշինյանը։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր