---
513

Երևանում տականքը հրազենով սպանել է 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի ընտանիքին պատկանող «բոքսյոր» ցեղատեսակի շանը. ՖԵՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Մեծն Նժդեհն ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»: 


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր»  ցեղատեսակի շունը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած  դեպքի փաստով:



Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն  և հայտնել, որ  նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում  Մոլդովական  փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր»  ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝  հրազենով մի քանի անգամ կրակելով:


Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված  Տիգրան  Զաքարյանի եղբորը՝ Դավիթին ու եղբոր մահից հետո մի բարեգործ իր շան ձագուկին նվիրել էր հերոսի եղբորը:


Երեխան այնքան կապված էր շան հետ, որ հաճախ նաև եղբոր շիրիմին էր այցելում շան հետ:


SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Նոր Նորքի ոստիկանները  կհայտնաբերեն այդ ճիվաղին, ով համարձակվել է նախ ձեռք բարձրացնել կենդանու վրա, քաջ իմանալով, որ շունը պատկանում է հերոսի ընտանիքին:


Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Տիգրան Շահենի Զաքարյանն է

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր