Սյունիք
246

Սյունիքը նոր մարզպետ կունենա


Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Այս մասին հարցը ներառված է ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ կնշանակվի Ռոբերտ Ղուկասյանը: Այս հարցը կրկին չզեկուցվողների շարքում է:

Ռոբերտ Ղուկասյանը 2019 թվականից զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը:
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր