Մի քանի տարի միասին ապրող զույգերը սկսում են անտեսել սեքսը: Դա կտրականապես չի կարելի անել: 1. Ինտիմ մտերմություն. Շատերը կարծում են, որ սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական բավարարվածություն է: Բայց պետք է հիշել, որ ինտիմ մտերմությունը ոչ միայն ֆիզիկական շփում է, այլև զուգընկերջ հանդեպ վստահություն, նոր հույզեր ստանալու ցանկություն: Սեքսի ժամանակ զուգընկերները բացահայտում են իրար գաղտնի կողմերը և նույնիսկ իրար հետ ավելի են մտերմանում բարոյապես և հոգեպես:
2. Երիտասարդության էլիքսիր
Շոտլանդական մի հետազոտություն ցույց է տվել, որ մշտական զուգընկերոջ հետ շաբաթական մի քանի անգամ սեքսով զբաղվող մարդիկ միջինում 12 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում, քան հաճախակի սեռական ակտ չունեցող նրանց տարեկիցները: Սեքսով պարբերաբար զբաղվելիս կանանց և տղամարդկանց օրգանիզմում արտադրվում են տեստոստերոն և էստրոգեն, որոնք մարմնին օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ:
3. Ֆիթնես կենտրոն
Սեքսով զբաղվելը կարող է փոխարինել ֆիզիկական վարժություններին, նույնիսկ կօգնի ավելորդ կալորիաներից ազատվել:
4. Սրտի նոպաներից ազատվել
Ըստ գիտնականների՝ սրտի նոպայի ռիսկի նվազման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար պետք է սեքսով զբաղվել գոնե շաբաթական երկու անգամ:
5. Հակադեպրեսանտներ
Սեքսն օգնում է ակտիվորեն պայքարել սթրեսի, նույնիսկ ընկճախտի դեմ: