ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
244

Երևանում 37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել


Shamshyan.com-ը գրում է․Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:


Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վարանցով Բալասանյանը և Ավագ Ավետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:


Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:


Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանի գլխավորությամբ:


Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:


Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


 Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի      

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր