ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1 139

Արդեն գիլաս են վաճառում․ Տեսեք ինչ արժե 1 կգ գիլասը, գինը տեսա, ապշել էի


Մի շարք սուպերմարկետներում, նաև միրգ-բանջարեղենի խանութներում արդեն գիլաս է առկա, որը վաճառում են։

 Սակայն արժեքը այնպիսինն է, որ չեք հավատա։     

Ազատության պողոտայի միրգ-բանջարեղենի խանութում 1 կգ գիլասը արժեր 4000 դրամ։

 ՀԱԹ-ում 1 կգ գիլասը արժեր 3000 դրամ։ 

Իսկապես շատ հետաքրքիր և զարմանալի գնարժեքներ են։


Կեռասը բալի համեմատությամբ թեև ավելի քաղցր է, բայց պակաս կալորիական է։ Պարունակում է օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ՝ C, A, B1, B2, E, PP:

Կեռասի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 20 տոկոսը։ Միկրոտարրերի, վիտամին C-ի առատության շնորհիվ կեռասը համարվում է «հակաբորբոքային» դեղամիջոց։ Բջջանյութի պարունակության շնորհիվ կեռասը բարելավում է մարսողությունը, կարգավորում է միկրոֆլորան, պայքարում է փորկապության դեմ։

Ֆլավոնոիդների բարձր պարունակությունը կանխում է քրոնիկ հիվանդությունների զարգացումը, պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից։

Կեռասում շատ կա նաև կալիում, որ նպաստում է սրտամկանի ամրացմանը։ Կումարինի պարունակության շնորհիվ կեռասը նպաստում է արյան մակարդելիությանը, նվազեցնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Խրախուսելի է կեռասի օգտագործումը հատկապես սակավարյունության դեպքում։

Կեռասի օգտագործումը պետք է խստորեն սահմանափակվի շաքարային դիաբետի, գաստրիտի սրացման, սննդային ալերգիաների դեպքում։ Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։

 

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր