ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
576

Երիտասարդ բուժքույր է մահացել. հայտնի է մահվան պատճառը


Մուրացան համալսարանական հիվանդանոցը հայտնում է՝ Վիկտորիա Հայրապետյանի անժամանակ մահվան մասին։ 

«Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է հիվանդանոցի երկար տարիների աշխատակիցը, ով շուրջ 3 տասնամյակ մասնագիտական գործունեությունն է ծավալել մեր բուժհաստատությունում՝ սկզբում որպես բուժքույր, այնուհետև՝ Ախտորոշիչ կենտրոնի օպերատոր։

 Գործընկերներն ու բուժանձնակազմը Վիկտորիա Հայրապետյանին հիշում են որպես իր մասնագիտությանը նվիրված, բարեհամբույր, պատասխանատու և բոլորի կողմից սիրված աշխատակցի, որի մարդկային ու մասնագիտական կերպարը մշտապես կմնա մեր հիշողություններում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր մտերիմներին։

 Կիսում ենք նրանց ծանր վիշտը։ Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Խաղաղ Դոնի փողոցի 2/14 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)»,-նշված է մահազդում։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր