ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2 654

«Արա Նիկոլ, կանչում եմ հանդիպման»


Շենգավիթի բնակիչ Արտակը, ով վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում քննադատում էր իշխանություններին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր բերման է ենթարկվել։


Ավելի ուշ՝ ոստիկանները եկել են և հղի կնոջ ու տարեց տատիկի ներկայությամբ բերման ենթարկել նրան։

Արտակը նաև բերման ենթարկվելու ընթացքում վանկարկում էր՝ «Նիկոլ դավաճան» արտահայտությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ տղամարդը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել իշխանություններից։ Երկու շաբաթ առաջ՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների ընթացքում, նա փորձել էր մոտենալ Արսեն Թորոսյանին։Սա առաջին դեպքը չէ, երբ տղամարդը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել իշխանություններից։ Երկու շաբաթ առաջ՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների ընթացքում, նա փորձել էր մոտենալ Արսեն Թորոսյանին։Տեսանյութում տղամարդը ասում էր․ «Նիկոլը իրա մարդկանց օրն ա նշում, իրան պաշտողների օրն ա նշում»։

Նա նաև դժգոհում էր, որ իրեն չեն լսում և փորձում էր հեռախոսով ինչ-որ բան ցույց տալ՝ պնդելով, որ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայհոյում է։ Սակայն նրանց շփումը կարճ է տևել, և պաշտոնյան հեռացել է։

«Եղեռնի հաջորդ օրը չի կարող լինել մարդու օր»,- հավելում էր նա։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր