ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
967

Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում. ինչ է հայտնի այս պահին


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը կիրակի երեկոյան տեխնիկական խնդրի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում։

 Այս մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը՝ հաստատելով ավելի վաղ հրապարակված լրատվամիջոցների տեղեկությունները․գրում է france24-ը։ Հաղորդվում է, որ Սանչեսը մեկնում էր Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, սակայն միջադեպի պատճառով ստիպված է եղել չնախատեսված կանգառ կատարել Անկարա քաղաքում, Թուրքիա։ 

«Սպասվում է, որ իսպանական պատվիրակությունը երկուշաբթի օրը կշարունակի ճանապարհը դեպի Երևան, որտեղ նախատեսվում է եվրոպական երկրների առաջնորդների հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։ 


Նշենք, որ Երևանում արդեն իսկ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովին մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր