Վերջին լուրեր:

Նոր անձնագրերում տեղ է գտել նաև Բաղաբերդի ամրոցը։ Այս ամրոցը Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար բացահայտում է, երկար տարիներ այն անտեսված էր ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Բաղաբերդի հանրահռչակման, ուսումնասիրման և վերականգման ուղղությամբ ես նույնպես աշխատանք եմ նախաձեռնել: Ի պատիվ ԿԳՄՍ գործընկերներիս, պետք է ընդգծեմ, որ մեծ աշխատանք է կատարվել տարածքի հետազոտման և պեղումների անցկացման առումով։
Այսօր Բաղաբերդը իր վերականգման առաջնային փուլում է՝ նախագիծ, նախահաշիվ, փորձաքննություն։ Այս վեհաշուք ամրոցի վերականգնումը կարևոր զբոսաշրջային և պատմական նշանակություն կունանա մարզի համար։












