ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
12 335

Կենսաթոշակների վերաբերյալ կարևոր հայտարարություն. ահա` ինչ է հայտարարել վարչապետը


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը, որում տեղ են գտել այն միջոցառումներն ու անելիքները, որոնք կուսակցությունը հնարավորություն կունենա իրականացնել խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։

Այդ ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը  ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։

«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։

Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառոկանա զամբյուղից ցածր չի լինի»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև թոշակառուներին արված իր՝ թոշակի ավելացված մասով տոմս գնելու և Լառնակա մեկնելու առաջարկին հետևած քննարկումներին։ Ասաց՝ այո, դա հնարավոր է։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր