Հանրապետության հրապարակը 21.30-ին. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Քաղաքացու օրը Հայաստանի ամենաերիտասարդ պաշտոնական տոներից է, որն ունի քաղաքական և խորհրդանշական իմաստ։ Այն օրացույցում ներառվել է 2018-ի իրադարձություններից հետո, որոնք հայտնի են որպես Թավշյա հեղափոխություն։ 2019-ի ապրիլին Ազգային ժողովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությամբ պաշտոնապես սահմանվեց Քաղաքացու օրը։ Տարբեր տարիների այն տարբեր կերպ է նշվել, բայց այս տարի այն թերեւս ամենամասշտաբայինն է։ Քաղաքի կենտրոնում հյուրասիրությունը կամփոփվի համերգով, դրա ընթացքում նաեւ` Փաշինյանի նվագով։













