ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
579

Հաջորդ շաբաթ օրը կլինի աշխատանքայի՞ն


Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի, այս մասին որոշումը ընդունվել է հունվարի 29-ին անցկացված Կառավարության նիստում։

Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ներկայություն։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:


Առաջարկվում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր